MONRABAL CHIRIVELLA
Ճանաչված իսպանական կահույքի «MONRABAL CHIRIVELLA» ընկերությունը հիմնադրվել է 1964 թվականին Վալենսիայում: Ընկերությունը, 1920 թվականից փոքրիկ ընտանեկան արհեստանոցում սկսելով կահույքի արտադրանքը, շուտով դարձել է խոշոր գործարան՝ համալրված ժամանակակից և նորագույն սարքերով: Այսօր «MONRABAL CHIRIVELLA» ընկերությունը հանդիսանում է որակյալ իսպանական կահույքի խոշորագույն արտադրողներից մեկը:
Ընկերության արտադրանքը հայտնի և պահանջված է ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: «MONRABAL CHIRIVELLA» ընկերությունը հանդիսանում է ննջասենյակների և հյարասենյակների կահույքի արտադրության առաջատար:
Կահույքի արտադրության համար օգտագործելով 100 % էլիտար փայտի տեսակներ՝ բնական կաղնի, հաճարենի, բալ, ընկերությունը ստեղծում է շքեղ կահույք՝ բավարարելով շուկայի բոլոր միտումները և իրենց հաճախորդների անհատական նախապատվությունները:
«MONRABAL CHIRIVELLA» ընկերության կահույքը գրավում է լայնամիտ և ճշգրիտ տարրերի ներդաշնակ համադրության շնորհիվ, ինչը ճշգրտորեն փոխանցում է իսպանական տաք բնավորության հակասական հատկանիշները:
Ընկերության փորձառու վարպետների կողմից ստեղծած յուրաքանչյուր իր ոճի, շքեղության, որակի, հարմարավետության և ֆունկցիոնալության նմուշ է: