Մեր ինտերիերը մշտապես թարմացման կարիք ունի։ Այն ասես մեր զգեստապահարնը լինի՝ միշտ կա ինչ որ բան վերափոխելու և վերաարժեվորելու, ստեղծելու ինքներս մեր նոր և համարձակ կերպարը։
Մեր տունը արտացոլում է մեր պատկերը և անհատականությունը։ Ճիշտ ինչպես մեր զգեստապահարանին՝ այնպես էլ մեր տանը հարկավոր է վերադասավորում, խնամք և թարմացում։
Նրանք ովքեր սիրում են իրենց տունը և ցանկանում են ապրել այնպիսի մթնոլորտում, որը իրենց մի մասնիկն է կազմում՝ ինչպես իրենց անհատականության և էության ընդլայնումը, գիտեն, որ կահավորանքի ընտրության հարցում պետք է լինել շատ ուշադիր։ Ինտերիեր դիզայնի թրենդերին հետևելը կարևոր է, եթե ցանկանում ենք, որ մեր կահույքը լինի առաջատար և նորաոճ։
Ահա թե ինչու երբեք չպետք է դադարել կահավորել տունը։ 2021 թվականի ինտերիեր դիզայնի նոր թրենդերը սպասում են ձեզ, որպեսզի սկսեք ձեր ինտերիերի նորացումը, գուցե սկսելով փոքրից, այնուհետև դարձնելով այն ժամանակակից դիզայնին համապատասխան զարմանահրաշ միջավայր։
Եթե դուք հետաքրքրված եք և ցանկանում եք իմանալ ավելին 202, թվականի ժամանակակից դիզայնի մասին, ահա ինտերիեր դիզայնի գլխավոր նորությունները։
Կհավորեք ձեր տունը համապատասխան ինտերիեր դիզայնի նոր թրենդերին՝ 3 պարզ քայլերով՝
- Կահույք՝ ընտրեք կոր եզրագծեր
- Նյութեր՝ ընտրեք բնական նյութեր
- Նոր երկրաչափական և բնությունից ներշնչված պատեր
Վերանորոգեք ձեր տունը համապատասխան ինտերիեր դիզայնի նոր թրենդերին՝ 3 պարզ քայլերով
Եկեք տեսությունից միանգամից անցնենք պրակտիկայի: Երբ խոսքը վերաբերում է ինտերիերի դիզայնի նոր թրենդերին, ժամանակը և դրա հետ զուգընթաց քայլելը կարևոր է:
Ահա մի քանի հիմնական ասպեկտներ, որոնք բնութագրում են միջավայրի ճարտարապետական ստեղծումը և դրա ձևավորումը: Այս ասպեկտներից յուրաքանչյուրի համար մենք կվերանայենք 2021 թվականի կահույքի նոր գաղափարները, որպեսզի դուք կարողանաք կատարել ձեր ընտրությունը ՝ ոգեշնչված մեր առաջարկներից:
Պատրաստ եք? Սկսեցինք.
1. Կահույք՝ ընտրեք կոր եզրագծեր
2020 թվականին մենք արդեն հանդիպել ենք կոր եզրագծերին, որպես ժամանակակից նոր թրենդ։ 2021 թվականը հաստատում է այս ընտրությունը, էլ ավելի ուղղորդելով բնության իմիտացիային և վերարտադրելով այն փափուկ, կոր, ասիմետրիկ եզրագծերով՝ ներշնչված բնական դիզայններից։ Այս չափազանց դասական և համարձակ թրենդը հարկավոր է վարպետորեն միքսել ավելի գծային եզրագծերի հետ։ Այսպիսով, նույնիսկ հին ուղիղ կահույքի եզրագծերը կլինեն ողջունելի նոր ժամանակակից ոճով։
Եթե մտածում եք ձեր ինտերիեր դիզայնը թարմացնելու մասին նոր կահույքի օգնությամբ, ապա ընտրեք այս ոճով ներշնչված տարրեր և միքսեք գծային մակերեները ավելի կոր և ոլորուն մասերի հետ։
2. Նյութեր՝ ընտրեք բնական նյութեր
2021 թվականին ինտերիեր դիզայնում բնական նյութեր օգտագործելու թրենդը դեռևս պահպանվում է։ Բնական փայտը, մետաղը և քարը դեռ երկար կշարունակեն մնալ գլխավոր սիմվոլը նորաձև տներում։
Իհարկե, նպատակը ավելի բնական մթնոլորտ հաղորդելն է տան սենյակներին, ինչպես նաև ընդգծելի նյութերի էֆֆեկտը ինտերիերում, որը մշտապես արժանանում է մեծ ուշադրության։
Մետաղ
Ինչ վերաբերվում է մետաղին, ապա գլխավոր սիմվոլը դեռևս շարունակում է մնալ պղինձը, չնայած ոսկե և արծաթե ֆինիշները ևս բավականին բարձր գնահատական ունեն։ Բնական մետաղի սև տարբերակը թերևս ավելի նախընտրելի է, ելնելով արդյունաբերական ոճից։
Եթե կահավորման տարրեր եք ընտրում մետաղյա ֆինիշով, հիշեք, որ պետք է խուսափել երկու բացարձակ տարբեր մետաղները միախառնելու մտքից։ Արդյունքը կլինի չափազանց շփոթեցնող և կդարձնի ձեր սենյակը ավելի քիչ ներդաշնակ։
Փայտ
Փայտը երկար տարիներ հանդիսանում է ինտերիեր դիզայնի գլխավոր կերպարը։ Եթե վարպետորեն միախառնել այլ նյութերի հետ, ինչպիսիք են՝ քարը կամ մետաղը, փայտը կդարձնի սենյակը ավելի գրավիչ և նրբագեղ։
Փայտը մասնավորապես օգնում է դարձնել սենյակը ավելի ջերմ։ Իսկ 2021 թվականի թրենդերից ելնելով՝ սենյակի կահավորման ընթացքում տաք գունային երանգները ավելի գերադասելի են, քան սառը տոները։ Այսպիսով, որպես կահավորման տարր դուք կարող եք ընտրել փայտյա ֆինիշները, ձեր սենյակին ավելի հարմարավետ և բնական տեսք հաղորդելու համար։
Քար
Եթե դուք փորձում եք սենյակում որոշակի շեշտադրում անել նյութի վրա, ապա բնական քարը միանշանակ լավագույն ընտրությունն է։
Օրինակ՝ մարմարի հավերժական գեղեցկությունը, իր գծերով և շքեղությամբ դարձնում է սենյակը ավելի դասական և համարձակ։
Նոր բնական նյութեր
2021 թվականը ի հայտ է բերում ինտերիեր դիզայնի նոր նյութեր։ Բնական մանրաթելեր, ինչպիսիք են բամբուկը, ծղոտը (Վիեննայի ծղոտը շատ տարածված է) և ռաֆիան, որոնք սովորաբար օգտագործվում են դրսում և տեղափոխվում են տուն:
Ընդհանրապես, այս նյութերը ավելացվում են, որպես դեկորատիվ էլեմենտներ՝ կահույքի համար կայացված հիմնական ընտրությունների կողքին։
3. Նոր երկրաչափական և բնությունից ներշնչված պատեր
Պատերը շատ կերևոր են ճիշտ մթնոլորտ ստեղծելու համար։ 2021 թվականի թրենդերը ընթանում են երկու թվացյալ հակառակ, բայց միմյանց լրացնող ուղղություններով։
Օրինակ՝ 2021 թվականին դիզայներների կողմից բավականին գնահատված են երկրաչափական նախշերը, որոնք նաև կարող են կիրառվել պատերի վրա, պաստառների կամ լոգարանում դեկորատիվ խճանկարների տեսքով։
Երկրաչափական նախշերը ներշնչանք են հաղորդում տան այլ պարագաներին ևս, ինչպիսիք են վարագույրները, բարձերը և այլ գործվածքները, որոնք կարող են հաղորդել էքստրա ներդաշնակություն ձեր ինտերիերին։
Բնական տարրերը նույնպես իրենց տեղը կվերագտնեն պատերի վրա, առաջին հերթին ընտրված գույներին համահունչ (հիմնականում չեզոք և տաք), այնուհետև պաստառներին համակցված ծաղկավոր նախշերով կամ բույսերով՝ վայրի և չբացահայտված բնության էֆֆեկտ վերստեղծելու համար։
Հետևաբար, որոշ ճարտարապետական էքսպերիմենտների համար օգտագործվում են մեծ պատեր՝ ամբողջովին ծածկված բույսերով, տան ինտերիերը քաղաքային փոքրիկ մի անկյունի վերածելու համար։