NIKO կահույքի սրահը հիմնադրվել է 1995 թ.-ին և շուրջ 29 տարի կահավորում է լավագույն բնակարանները՝ հանդիսանալով առաջատարն իր ոլորտում
NIKO-ն ներկայացնում է բարձրակարգ կահույք ողջ տան համար՝ հանդիսանալով կահույքի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող լավագույն եվրոպական և ամերիկյան բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում
5000քմ մակերեսով 𝐍𝐈𝐊𝐎 կահույքի սրահում ներկայացված է կահույքի ահռելի մեծ ընտրանի՝ բոլոր ոճերի և նախասիրությունների տեր անձանց համար՝ դասականից մինչև մոդեռն, արտ-դեկոյից անտիկ, մինիմալիստական սկանդինավյանից՝ բարրոկո՝ բավարարելով անգամ ամենախստապահանջ հաճախորդի ցանկությունները:
Կահույքը շունչ է տալիս յուրաքանչյուր բնակարանի՝ ընդգծելով տանտիրոջ նախասիրությունները, հետևաբար, NIKO-ն՝ կարևորելով ցանկացած հաճախորդի գոհունակություն, առաջարկում է իր ցանկություններին համապատասխան կահույք
Դուք արժանի եք շրջապատել Ձեզ բարձրաճաշակ շքեղությամբ…
Տարիներ շարունակ շուկայի առաջատար դիրքը պահպանելը հաջողվել է շնորհիվ սեփական արժեքների հանդեպ հավատարմության
… Ահա այն արժեքները, որոնք NIKO-ն կիսում է իր սպառողի հետ՝ կարևորելով նրա գոհունակությունը
Կողք կողքի ապրող պատմություններ, ընտանեկան ջերմություն և անմոռանալի ակնթարթներ՝ բարձրաճաշակ մթնոլորտում…
Գրագետ ընտրված կահույքը տունը դարձնում է ավելի հարմարավետ, հյուրընկալ ու աշխարհի բոլոր վայրերից առավել սիրելի
NIKO-ն իր առաքելությունն է համարում ձգտել գերազանցության՝ ստեղծելով արժեքներ և ստանդարտներ, որոնք համապատասխանում են հաճախորդի կատարյալ տան տեսլականին
Մենք կարևորում ենք ոչ միայն բնակարանի կահավորումը, այլև մնայուն արժեքի ստեղծումը, որը կուղեկցի ընտանիքի անդամներին դեռ երկար տարիներ…
NIKO` մենք կահավորում ենք լավագույն բնակարանները
NIKO GROUP-ը տարիներ շարունակ հայաստանյան շուկայում գրավում է իր ուրույն դիրքը՝ ներկայացնելով Niko, Divan, Divan+, Eurokitchen կահույքի սրահների ցանցերը և Russia հյուրանոցը, ինչպես նաև Нико Мобили և Евро Кухни կահույքի սրահները Ռուսաստանում։
Միջազգային սերտիֆիկացված որակ, տարիների ընթացքում կուտակված փորձ տարբեր ոլորտներում, հաճախորդամետ, պրոֆեսիոնալ մոտեցում և կատարելության ձգտում՝ ահա այն արժեքները, որոնք NIKO GROUP-ը կիսում է իր սպառողի հետ։
Կահույք ողջ տան համար լավագույն եվրոպական և ամերիկյան բրենդներից
Soft furniture for the whole house from the best European and American brands
Հայկական արտադրության կահույք՝ իտալական հումքից
Հայկական արտադրության խոհանոցային կահույք՝ իտալական հումքից
Բարձրակարգ հյուրանոց՝ Ծաղկաձորի սրտում
Բարձրակարգ իտալական խոհանոցային կահույքի սրահ Ռուսաստանում