eCommerce WordPress Themes
Հունգարական մոդեռնի կախարդանքը թաքնված է բազմաթիվ մշակութային հղումների և ակնարկների մեջ: BUDAPEST շարքի այս 16 լամպանի ջահը ցույց է տալիս, թե ինչպես կարող են տարբեր ազդեցությունները միաձուլվել և ստեղծել ինքնատիպ ոճ: Կառուցվածքը հիշեցնում է բարոկկո ոճի ջահերը, զարդանախշերը կրում են մոդեռնի ազդեցությունը, իսկ փորագրությունները փոխառված են հունգարական ավանդական նախշերից: Խորհրդակցությունների դահլիճները, նախասրահները, նրբաճաշակ ռեստորանները կամ նույնիսկ ընդարձակ հասարակական վայրերը բավարար տարածություն են ընձեռում այս լուսատուին՝ իր հզոր և տաք լույսը տարածելու համար:
Ջահը նախատեսված է 16 E27 տիպի լամպերի համար՝ յուրաքանչյուրը առավելագույնը 60 Վտ հզորությամբ: Լուսամփոփները դասավորված են 10+5+1 հիերարխիայով:
Զանգվածը 32 կգ
Չափերը 110 × 110 × 90 սմ
Ապրանքանիշը

Երկիր

Անվճար առաքում՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում

Անվճար առաքումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Առաքման մասին նախապես կտեղեկացվի գնորդին՝ համաձայնացնելով օրը և ժամը: Ապահով և անվտանգ առաքումը NIKO-ի հիմնական արժեքներից է

Անվճար առաքում Անվճար առաքումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում
Սերտիֆիկացված որակ Հայաստանում եվրոպական և ամերիկյան լավագույն ապրանքանիշերի հավաստագրված բարձրորակ կահույք