NIKO կահույքի սրահը հիմնադրվել է 1995 թվականին և լինելով բացարձակ առաջատարն իր ոլորտում արդեն շուրջ 29 տարի կահավորում է լավագույն տները։
NIKO-ն լինելով Եվրոպայի և Ամերիկայի լավագույն բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ներկայացնում է բարձրորակ կահույք։
Տարբեր ոճի կահույքի լայն ընտրանի դասականից մինչև ժամանակակից, ներկայացված է NIKO կահույքի սրահում՝ բավարարելով նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդի ցանկությունները։
Կահույքը շունչ է հաղորդում յուրաքանչյուր բնակարանին՝ ընդգծելով տանտիրոջ նախասիրությունները, ուստի NIKO-ն հատուկ ուշադրությամբ ու հոգատարությամբ առաջարկում է կահույք համապատասխան յուրաքանչյուրի ցանկությանը։
Դուք արժանի եք շրջապատված լինել բարձրակարգ շքեղությամբ։
Տարիների ընթացքում NIKO‑ն կարողացել է պահպանել շուկայի առաջատարի դիրքը՝ հավատարիմ մնալով այն արժեքներին, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում։
Սրանք այն արժեքներն են, որոնք NIKO‑ն կիսում է իր հաճախորդների հետ՝ կարևորելով նրանց գոհունակությունն ու հարմարավետությունը։
Պատմություններ, որոնք ապրում են կողքիդ, ընտանեկան ջերմ պահեր շքեղ մթնոլորտում…
Ճիշտ ընտրված կահույքը տունը դարձնում է ավելի հարմարավետ, հյուրընկալ ու ամենասիրելի վայրը աշխարհում։
NIKO‑ի առաքելությունն է ձգտել կատարելության՝ ստեղծելով արժեքներ ու չափանիշներ, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր հաճախորդի պատկերացումներին իդեալական տան մասին։
Մենք մեծ նշանակություն ենք տալիս ոչ միայն տան կահավորմանը, այլ նաև հարատև արժեքների ստեղծմանը, որոնք երկար տարիներ կուղեկցեն ընտանիքի բոլոր անդամներին…
NIKO – Մենք կահավորում ենք լավագույն տները։
NIKO-ն ներկայացնում է կահույքի ոլորտի լավագույն եվրոպական և ամերիկյան ապրանքանիշերը: Ապրանքանիշերի էկոլոգիապես մաքուր և նորարարական հավաքածուները համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին:
Տարիներ շարունակ NIKO GROUP-ը իր ուրույն դիրքն է գրավել հայկական շուկայում՝ ներկայացնելով Niko, Divan, Divan+, Eurokitchen և Hotel Russia կահույքի խանութները, ինչպես նաև Нико Мобили և Евро Кухни կահույքի խանութները Ռուսաստանում։
Հավաստագրված որակ, տարիների փորձ տարբեր ոլորտներում, գերազանցության ձգտում, հաճախորդակենտրոն և պրոֆեսիոնալ մոտեցում՝ սրանք այն արժեքներն են, որոնք NIKO GROUP-ը կիսում է իր հաճախորդների հետ։
Կահույք ամբողջ տան համար լավագույն եվրոպական և ամերիկյան ապրանքանիշերից
