Այս հավերժական դիզայնի մեջ են միաձուլվում պարզությունն ու էլեգանտությունը: Բնական քարերի և փայտի Ձեր սեփական համադրությամբ ստացե՛ք իր բնույթի մեջ եզակի սեղանը:
Փայտե հիմքով սեղանների պաստառապատումը հասանելի է մի քանի ձևերով, երկու կողմերում էլ ուղղահայաց քարե ներդիրներով:
Սեղանի մակերևույթը՝ ցանկացած բնական քարով եզրագծված:
Ազդեցիկ դիզայն: Գեղեցիկ մշակված փայտ՝ սուր անկյուններով: Կատարյալ փայլեցված պողպատյա հենակ, որը բարձրացնում է սեղանը դեպի վեր: Չնաշխարհիկ դիզայնը ստիպում է բոլորին հիանալ իր բնական գեղեցկությամբ:
Աչք շոյող ազդեցություն
Անկյունային գործվածքե բազմոց՝ պատրաստված փայտից և մետաղից, նստատեղերը՝ լցված պոլիուրեթանային փրփուրով, թիկնակի բարձիկները՝ սագի փետուրով: Լիցքը ՝ կորսաժի ներդիրներով և յուրահատուկ կարով:
Նուրբ գծեր
Հատուկ դիզայն, որտեղ նուրբ գծերը հաղթում են, իսկ եզրերն արգելված են:
Կլորեցված եզրերով բազմոց՝ թիկնակներով և պառկող մեխանիզմներով, «օճառի սալիկի» ձև հիշեցնող փափուկ նստատեղով։
Երեք տեղանոց մաքսի բազմոց, էրգոնոմիկ դիզայնով և յուրահատուկ գծերով: Թիկնակը և բազկակալը շարժման 4 մեխանիզմներով՝ անընդհատ վերափոխելով դիզայնը, ստեղծում են տարբեր կոնֆիգուրացիաներ:
Ճոխություն մանրուքներում
Գործվածքե կամ կաշվե բազմոց, ունիվերսալ չափսերով, մանրուքների նկատմամբ մեծ ուշադրությամբ, «օճառի սալիկի» ձև հիշեցնող նստատեղով, մոդելի կողային տեսքն իր տեսակի մեջ եզակի դարձնող, բազկակալից դուրս ցցված բարձիկներով: Բարձրորակ երեսպատումով և բազկակալի վրա հատուկ կամարաձև կարվածքով:
Ives բազմոցը դասականի և ժամանակակիցի միջև հավասարակշռության կատարյալ օրինակ է, որը հիշեցնում է 50-ականների ռետրո ոճը: Հագեցած է կարգավորվող նստատեղերով և գլխակալներով, որոնք հորիզոնական բաշխված են մեջքի հատվածում՝ ստեղծելով գոտկատեղի հենարան և այլ տեղայնացված հարմարավետ տարածքներ,ինչն էլ բացի հարմարավետության տարր լինելուց, նաև դառնում է դեկորատիվ հավելում։
Norma մոդելի յուրահատկությունը կայանում է իր բոլոր կողմերից տեսանելի և բազկակալին փոխարինող լայն ու բարձր նստատեղի բարձերում, որոնք ընդգծված են հորիզոնական կաշվե հիմքով, և այն էլ իր հերթին շրջվում է որպես բազկաթոռի մաս։
Կատարելությունը պարզության մեջ է
Soprano շարքն ունի բարդ դիզայն, պարզ էլեգանտություն և միևնույն ժամանակ հագեցած է շքեղ դետալներով։
Օպտիմալ հարմարավետությունը ապահովված է սագի փետուրից պատրաստված ներքնակով։
Բազմաֆունկցիոնալ և դինամիկ MODULA բազմոցը, որն այստեղ առաջարկվել է անկյունային մեծ տարբերակով, մոդուլների խելացի համադրման արդյունք է:Մոդելը բաղկացած է երկտեղանի բազմոցից, որը լրացնում են ուղիղ անկյան տակ համակցված երկու շեկլոնգները։