Նյու Յորք հավաքածուն ժամանակակից ոճի մարմնացում է: Հավաքածուի մինիմալիստական դիզայնի մեջ ավելորդ բան չկա, համամասնությունները կատարյալ են, իսկ օգտագործման հեշտությունը՝ երաշխավորված։ Դեկորում օգտագործվող գույներն արտացոլում են ննջասենյակի ինտերիերի ամենանորաձև միտումները: Հավաքածուն կօգնի ձեզ ստեղծել անհրաժեշտ հարմարավետություն և գեղեցկություն, ինչը դրական էմոցիաների և լավ տրամադրության գրավականն է։
Boston հավաքածուն առաջացնում է մաքրության և թարմության զգացում ։ Կահույքը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին։ ՈՒղիղ գծերը և դիզայնի մտահաղացումը կօգնեն Ձեզ ստեղծել ֆունկցիոնալ տարածք։
Chicago հավաքածուն ստեղծում է հարմարավետություն ինտերիերում։ Մահճակալի գլխամասի կաշվե թարմ և ակտուալ երանգը կհաղորդի Ձեր տանը նրբագեղություն, հարմարավետություն և հանգստություն։
Ննջասենյակի կահույք ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել գունային գամային, որը հսկայական ազդեցություն ունի ինտերիերի դիզայնի վրա։ MONROE հավաքածուն՝ բաց կրեմի երանգներով, նպաստում է սենյակի տարածքի տեսողական մեծացմանը։
Bogart հավաքածուն կապույտի պաստելի երանգների կատարյալ համադրություն է բեժի նուրբ երանգների հետ: Յուրահատուկ դետալներն ու էլեգանտ հայելին այս հավաքածուին հատուկ շքեղություն են հաղորդում:
DARK BRUNETTE հավաքածու՝ դասական ոճ ձեր ննջասենյակում: Դարչնագույնի մուգ և պաստելի երանգներով այս հավաքածուն յուրահատուկ ներդաշնակություն և էլեգանտություն է հաղորդում ինտերիերին: Կաշվե փափուկ երանգները, համադրված մետաղական բռնակների հետ, ստեղծում են առանձնահատուկ նրբագեղ էֆեկտ
Ննջասենյակների հավաքածու - Philadelphia NIGHT: Փայտի և պողպատի կատարյալ համադրություն, որը լրացվում է նրբագեղ մարգարիտով: Բացի էսթետիկ տեսքից, այս հավաքածուն առանձնանում է իր ֆունկցիոնալությամբ։ Philadelphia NIGHT հավաքածուն համատեղում է գեղեցկությունը հարմարավետության հետ:
«Ննջասենյակի կահույքի մինիմալիստական դիզայնը, բաց երանգները և պաստելային գույները որպես ինտերիերի առանձին էսթետիկա։ Մահճակալն ունի ուռուցիկ կաշվե գլխամաս ուղղահայաց սյուներով, որոնք հանվում են ըստ ցանկության:
Poesia մահճակալները, որոնք հասանելի են տարբեր չափերի - ստեղծված են հարմարավետության և ֆունկցիոնալության ժամանակակից կարիքները բավարարելու համար։
Ձափսերը՝
Թագավորի չափս 219x215x140 սմ
Իտալական/թագուհու 182x202-215x140 սմ
Երկտեղանոց մահճակալ 136x200x140 սմ
Verdi Night ննջասենյակի կահույքը հավաքածու է, որը ստեղծում է դասական մթնոլորտ՝ սենյակին տալով հարմարավետություն: Բոլոր տարրերը հարմարեցված են ամուր փայտից պատրաստված ոտքերի վրա ՝ ապահովելով ժամանակակից տեսքով։ Հասանելի է 3 տարբեր գույներով՝ փղոսկրյա, շագանակագույն և մոխրագույն ։
Չափսեր՝
Մահճակալ W173cm x L213.5cm x H135cm
Մահճակալ W193cm x L213.5cm x H135cm
AliceBlue մոդելն առանձնանում է իր փափուկ պաստելային գունային գամմայով, որը հիանալի համադրված է պրակտիկ հարմարավետության հետ, իսկ մահճակալի կաշվե մակերեսը հետաքրքիր համադրություն է ստեղծում փայտե կարկասի հետ:
Փայլուն լաքի և գլխամասի գործվածքի կոնտրաստային համադրություն: Այս հավաքածուի բռնակներն ու ոտքերը ոսկեզօծ են: Խելացի ժամանակակից մահճակալի ներկայացման հիմնական գործոնը նրա կարողությունն է առաջարկել տարատեսակ համադրություններ՝ ննջասենյակն ըստ ձեր ճաշակի կահավորելու համար: