Boston հավաքածուն առաջացնում է մաքրության և թարմության զգացում ։ Կահույքը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին։ ՈՒղիղ գծերը և դիզայնի մտահաղացումը կօգնեն Ձեզ ստեղծել ֆունկցիոնալ տարածք։
Chicago հավաքածուն ստեղծում է հարմարավետություն ինտերիերում։ Մահճակալի գլխամասի կաշվե թարմ և ակտուալ երանգը կհաղորդի Ձեր տանը նրբագեղություն, հարմարավետություն և հանգստություն։
AliceBlue մոդելն առանձնանում է իր փափուկ պաստելային գունային գամմայով, որը հիանալի համադրված է պրակտիկ հարմարավետության հետ, իսկ մահճակալի կաշվե մակերեսը հետաքրքիր համադրություն է ստեղծում փայտե կարկասի հետ:
Ննջասենյակի կահույք ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել գունային գամային, որը հսկայական ազդեցություն ունի ինտերիերի դիզայնի վրա։ MONROE հավաքածուն՝ բաց կրեմի երանգներով, նպաստում է սենյակի տարածքի տեսողական մեծացմանը։
DARK BRUNETTE հավաքածու՝ դասական ոճ ձեր ննջասենյակում: Դարչնագույնի մուգ և պաստելի երանգներով այս հավաքածուն յուրահատուկ ներդաշնակություն և էլեգանտություն է հաղորդում ինտերիերին: Կաշվե փափուկ երանգները, համադրված մետաղական բռնակների հետ, ստեղծում են առանձնահատուկ նրբագեղ էֆեկտ
Ննջասենյակների հավաքածու - Philadelphia NIGHT: Փայտի և պողպատի կատարյալ համադրություն, որը լրացվում է նրբագեղ մարգարիտով: Բացի էսթետիկ տեսքից, այս հավաքածուն առանձնանում է իր ֆունկցիոնալությամբ։ Philadelphia NIGHT հավաքածուն համատեղում է գեղեցկությունը հարմարավետության հետ: