Boston հավաքածուն առաջացնում է մաքրության և թարմության զգացում ։ Կահույքը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին։ ՈՒղիղ գծերը և դիզայնի մտահաղացումը կօգնեն Ձեզ ստեղծել ֆունկցիոնալ տարածք։
Ննջասենյակի կահույք ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել գունային գամային, որը հսկայական ազդեցություն ունի ինտերիերի դիզայնի վրա։ MONROE հավաքածուն՝ բաց կրեմի երանգներով, նպաստում է սենյակի տարածքի տեսողական մեծացմանը։
Bogart հավաքածուն կապույտի պաստելի երանգների կատարյալ համադրություն է բեժի նուրբ երանգների հետ: Յուրահատուկ դետալներն ու էլեգանտ հայելին այս հավաքածուին հատուկ շքեղություն են հաղորդում:
Ննջասենյակների հավաքածու - Philadelphia NIGHT: Փայտի և պողպատի կատարյալ համադրություն, որը լրացվում է նրբագեղ մարգարիտով: Բացի էսթետիկ տեսքից, այս հավաքածուն առանձնանում է իր ֆունկցիոնալությամբ։ Philadelphia NIGHT հավաքածուն համատեղում է գեղեցկությունը հարմարավետության հետ: