Luce Light տումբաներն ունեն կոմպակտ և էլեգանտ դիզայն՝ վերնամասն ու վերին գզրոցի առջևի մասը պատրաստված է բաց գույնի օնիքսի երեսպատմամբ , իսկ կոմոդի շրջանակն ու մյուս գզրոցը՝ բաց գույնի զեբրանո փայտից։
Առջևի հատվածը բաժանված է երեք մասի՝ բաց խցիկ և երկու գզրոց։ Կոմոդի ոտքերի դիզայնը լրացուցիչ նրբագեղություն է հաղորդում այս մոդելին։
Moderna-ի տումբաների կոմպակտ և պարզ ձևը հիանալի տեղավորվում է ցանկացած տարածության մեջ, իսկ մոխրագույն սոսու փայտի ծածկույթը հաղորդում է նրբագեղություն և էլեգանտություն:
Տումբաների,պահարանի և գզրոցների դիզայնը եզակի է դարձնում փայլուն, սև եզրով վերին դետալը, որը մի փոքր շեղված է ընդհանուր պահարանից: Այս գրեթե «եռաչափ» էֆեկտը ստեղծում է ծավալների ապշեցուցիչ հակադրություն և ընդհանուր տեսքը դարձնում ավելի դինամիկ:
Poesia կողային պահարանը հիանալի կերպով սինթեզում են դասական և ժամանակակից ոճերի միաձուլումը, որն արտացոլվում է նաև ննջասենյակի մյուս կահույքներում:
Չափսեր՝
65x45x55 սմ
Ambra կողապահարանն առանձանում է իր էլեգանտությամբ և ֆունկցիոնալությամբ․ այն ունի մեկ ընդարձակ պահոց, որի մեջ գտնվում է շարժական դարակաշարը։
Եվս մեկ առանձնահատկություն՝ ներքին հատվածն ամբողջությամբ պատված է թավշյա ծածկույթով, ինչն էլ ավելի է ընդգծում մեծ ուշադրությունը մանրուքների նկատմամբ։
Չափսերը՝ 65x45x51 սմ