Ambra կողապահարանն առանձանում է իր էլեգանտությամբ և ֆունկցիոնալությամբ․ այն ունի մեկ ընդարձակ պահոց, որի մեջ գտնվում է շարժական դարակաշարը։
Եվս մեկ առանձնահատկություն՝ ներքին հատվածն ամբողջությամբ պատված է թավշյա ծածկույթով, ինչն էլ ավելի է ընդգծում մեծ ուշադրությունը մանրուքների նկատմամբ։
Չափսերը՝ 65x45x51 սմ
Melodia կողապահարանները առանձնանում են հստակ և դինամիկ դետալներով, ոսկեզօծ ֆրիզներով և էլեգանտ բռնակներով:
Այս համադությունների ներդաշնակությունը հատուկ է ողջ հավաքածուին:
Չափսեր՝ 71X50X65 սմ
Essenza հավաքածուի գաղափարը հիմնված է դասական-ժամանակակից դուալիզմի և երկու թանկարժեք մակերեսների՝ վենգե փայտի և փայլուն մարմարի համակցության վրա: Հավաքածուի յուրահատուկ մասն են կազմում ոսկեզօծ դետալները: Essenza-ն ներկայացնում է ննջասենյակի տումբա, որն աչքի է ընկնում յուրօրինակ դիզայնով և բացառիկ նյութերի համադրությամբ։