Luce Light տումբաներն ունեն կոմպակտ և էլեգանտ դիզայն՝ վերնամասն ու վերին գզրոցի առջևի մասը պատրաստված է բաց գույնի օնիքսի երեսպատմամբ , իսկ կոմոդի շրջանակն ու մյուս գզրոցը՝ բաց գույնի զեբրանո փայտից։
Առջևի հատվածը բաժանված է երեք մասի՝ բաց խցիկ և երկու գզրոց։ Կոմոդի ոտքերի դիզայնը լրացուցիչ նրբագեղություն է հաղորդում այս մոդելին։
Moderna-ի տումբաների կոմպակտ և պարզ ձևը հիանալի տեղավորվում է ցանկացած տարածության մեջ, իսկ մոխրագույն սոսու փայտի ծածկույթը հաղորդում է նրբագեղություն և էլեգանտություն:
Տումբաների,պահարանի և գզրոցների դիզայնը եզակի է դարձնում փայլուն, սև եզրով վերին դետալը, որը մի փոքր շեղված է ընդհանուր պահարանից: Այս գրեթե «եռաչափ» էֆեկտը ստեղծում է ծավալների ապշեցուցիչ հակադրություն և ընդհանուր տեսքը դարձնում ավելի դինամիկ:
Poesia կողային պահարանը հիանալի կերպով սինթեզում են դասական և ժամանակակից ոճերի միաձուլումը, որն արտացոլվում է նաև ննջասենյակի մյուս կահույքներում:
Չափսեր՝
65x45x55 սմ
Ննջասենյակի կահույք, որը լուսավորում է Ձեր տարածքը Carrara մարմարի նրբագեղ երանգներով: Երկրաչափական, մաքուր գծերը ընդլայնում են թեք կտրվածքները, ինչը ALBA մոդելը դարձնում է հիանալի ընտրություն ինչպես մինիմալիստական, այնպես էլ մոդերն ոճը նախընտրողների համար:
Verdi Night ննջասենյակի կահույքը հավաքածու է, որը ստեղծում է դասական մթնոլորտ՝ սենյակին տալով հարմարավետություն: Բոլոր տարրերը հարմարեցված են ամուր փայտից պատրաստված ոտքերի վրա ՝ ապահովելով ժամանակակից տեսքով։ Հասանելի է 3 տարբեր գույներով՝ փղոսկրյա, շագանակագույն և մոխրագույն ։
Ambra կողապահարանն առանձանում է իր էլեգանտությամբ և ֆունկցիոնալությամբ․ այն ունի մեկ ընդարձակ պահոց, որի մեջ գտնվում է շարժական դարակաշարը։
Եվս մեկ առանձնահատկություն՝ ներքին հատվածն ամբողջությամբ պատված է թավշյա ծածկույթով, ինչն էլ ավելի է ընդգծում մեծ ուշադրությունը մանրուքների նկատմամբ։
Չափսերը՝ 65x45x51 սմ
Melodia կողապահարանները առանձնանում են հստակ և դինամիկ դետալներով, ոսկեզօծ ֆրիզներով և էլեգանտ բռնակներով:
Այս համադությունների ներդաշնակությունը հատուկ է ողջ հավաքածուին:
Չափսեր՝ 71X50X65 սմ
Essenza հավաքածուի գաղափարը հիմնված է դասական-ժամանակակից դուալիզմի և երկու թանկարժեք մակերեսների՝ վենգե փայտի և փայլուն մարմարի համակցության վրա: Հավաքածուի յուրահատուկ մասն են կազմում ոսկեզօծ դետալները: Essenza-ն ներկայացնում է ննջասենյակի տումբա, որն աչքի է ընկնում յուրօրինակ դիզայնով և բացառիկ նյութերի համադրությամբ։
Փայլուն լաքի և գլխամասի գործվածքի կոնտրաստային համադրություն: Այս հավաքածուի բռնակներն ու ոտքերը ոսկեզօծ են: Խելացի ժամանակակից մահճակալի ներկայացման հիմնական գործոնը նրա կարողությունն է առաջարկել տարատեսակ համադրություններ՝ ննջասենյակն ըստ ձեր ճաշակի կահավորելու համար: