Վերջին թրենդային ծածկույթը՝ քրոմատիկ համակցություններով, որտեղ կնձնի մոխրագույն երանգները աստիճանաբար մթնելով փոփոխվում են քաոսիկ բաց-մուգ երանգների, որոնք հիշեցնում են Վենետիկյան ծովածոցի գեղեցկությունը լուսաբացին:
Ճաշասենյակի Luce Dark չորս դռնանի կոմոդը կողային հատվածում և վերնամասում ունի նրբագեղ սև Portoro Gold մարմարե երեսպատում, ինչը նրբագեղություն է հաղորդում դիզայնին:
Այս կոմպոզիցիայում շեշտը դրված է ավելի շատ հակադրությունների, քան միօրինակության վրա։ Ի տարբերություն Luce Light-ի, որտեղ պայծառությունը գերիշխում է բոլոր մակերեսների վրա, Luce Dark-ը նպատակ ունի ստեղծել ավելի զուսպ և խորհրդավոր մթնոլորտ՝ ընդգծելով ժամանակակից աշխարհի հմայիչ և էլեգանտ կողմը: Լույսն այստեղ ուժեղանում է ոչ թե ընդհանուր արտաքինով, այլ գունային հակադրությամբ նուրբ, թեթև զեբրանո էֆֆեկտով փայտի հարդարման և լուսադիոդային ներդիրների հետ:
Չորսդռնանի սպասքապահարանը լրացնում է Luce Light ճաշասենյակի հավաքածուն՝ ստեղծելով ներդաշնակ և ժամանակակից կոմպոզիցիա՝ շեշտը դնելով պայծառության և թեթևության վրա:
Opera սպասքապահարանն ունի ինտերիերը լրացնելու հիանալի կարողություն՝ շնորհիվ իր շքեղ ներկայության: Opera սպասքապահարանի ձեռագործ փայտյա դռների միջոցով ստացված դիզայնը նրբագեղության տպավորիչ դրսևորում է:
Կողքի կոմոդը, որը հասանելի է երկու և չորս դռներով, ընդգծում է հյուրասենյակի մյուս կահույքների նրբաճաշակությունը և ստեղծում է ժամանակակից կոլորիտ:
Չափեր՝
4 Դռների կոմոդ 214x54x82 սմ
2 Դռների կոմոդ 117x54x82 սմ
«Patrizio» ընկուզենու տաք երանգներն ու փայտի բնական, գծավոր նախշերը շքեղություն և արդիականություն են հաղորդում Volare հավաքածուին: Մետաքսե և ոսկյա երեսպատմամբ բռնակներն ունեն խիստ եռանկյունի կտրվածք, ինչն էլ համապատասխանում է ամուր ու ծավալուն հիմքին:
Չորս դռնանի պահարանը չնայած մեծ չափսերին, երբեք չի կորցնում չափման զգացողությունը ՝ շնորհիվ ոսկեգույն բրգաձև ոտքերի, որոնք գեղեցկացնում են պահարանը՝ընդգծեով դրա էլեգա նտ տ եսքը:
Ambra էլեգանտ սպասքապահարանը բնական պաստելային երանգների և ապակու համադրությամբ արտացոլում է հայելու լույսերը։
Սպասքապահարանի ներդաշնակ դիզայնն ամբողջացնում են էլեգանտ փայլատ բրոնզե բռնակներն ու դռների մարմարյա մակերեսները։
Առկա է նաև 4 փեղկանի տարբերակը։
4 փեղկանի՝ 210x52x85 սմ
երկփեղկ՝ 129x52x85 սմ
Ambra սպասքապահարնն առանձնանում է հստակ և նրբաճաշակ կառուցվածքով, բնական երանգներով և ապակեպատ մակերեսով, որն էլ նրբաճաշակորեն անդրադարձնում է հայելու լույսը։
Բրոնզապատ շրջանակը ապակեպատ ծածկութի հետ ստեղծում են հետաքրքիր գույների խաղ և խորություն հաղորդում։ Սպասքապահարանն ամբողջացնում են բրոնզապատ բռնակները՝ ամրացված էլեգանտ մարմարյա դռնակին։
Չափսեր՝
4 փեղկով՝ 210x52x85 սմ
2 փեղկով՝ 129x52x85 սմ
Melodia հավաքածուի սպասքապահարաններն առանձնանաում են շարունակականությամբ և չընդհատվող գծերով:
Ֆունկցիոնալ և տարողունակ սպասքապահարանին առանձնահատուկ էլեգանտություն են հաղորդում ոսկեզօծ բռնակները:
Չափսեր՝ 146x67x90 սմ
Melodia սպասքապահանի գեղեցկությունն արտահայտված է նրա շարունակականության և չընդհատվող գծերի մեջ:
Հարմարավետ և տարողունակ սպասքապահարանին առանձնահատուկ էլեգանտությւուն է հաղորդում ոսկեզօծ բռնակները:
Չափսեր՝ 201x67x90 սմ
Sipario-ն ADORA-ի առաջին հավաքածուն է և հատկանշվում է նրբաճաշակ կապիտոնեի կիրառությամբ, նուրբ պաստելային երանգների մարմարյա մակերևույթների և առավել ինտենսիվ գույների հակասական համադրությամբ:
Sipario սպասքապահարանն առանձնանում է հստակ և նրբաճաշակ երկրաչափական ֆորմաներով: Պարզ ուղղանկունաձև սպասքապահարանին շքեղություն են հաղորդում աչքի ընկնող ոսկեզօծ բռնակները, կապիտոնեի ոճի շրջանակը, որն արտացոլված է ողջ հավաքածուի մեջ: Նուրբ և էլեգանտ լատունե ոսկզօծ ոտքերն իրենց վրա են կրում ծավալուն սպասքապահարանը՝ հաղորդելով նրան թեթևություն և դինամիկա:
Չափսեր՝ 230x62x98 սմ