«Patrizio» ընկուզենու տաք երանգներն ու փայտի բնական, գծավոր նախշերը շքեղություն և արդիականություն են հաղորդում Volare հավաքածուին: Մետաքսե և ոսկյա երեսպատմամբ բռնակներն ունեն խիստ եռանկյունի կտրվածք, ինչն էլ համապատասխանում է ամուր ու ծավալուն հիմքին:
Diamante հավաքածուի աթոռները նախագծված են այնպես, որ համադրեն հարմարավետությունն ու էլեգանտությունը: Աթոռների ուղղահայաց բացվածքը և առկա ոսկե կոճակները լրացնում են կահույքը՝ դարձնելով այն ավելի յուրահատուկ:
Ambra աթոռը ճաշասենյակի ինտերիերին յուրահատուկ շունչ է հաղորդում
Այն ունի մինիմալիստական միևնույն ժամանակ էլեգանտ դիզայն՝ նուրբ ոտքեր, մասամբ կոր հենակ, պարզ նստատեղ...
Չափսեր՝
59x49x102 սմ
Melodia աթոռները էլեգանտ ու նրբաճաշակ ճաշասենյակի կարևոր մասնիկն են:
Օվալաձև թիկնակը, մետաքսյա ծածկը և այս ամենի նրբաճաշակ համադրությունը մարմարյա մակերեսների հետ իտալական բարձրաճաշակություն են հաղորդում ճաշասենյակին:
Աթոռ՝ 50x50x104 սմ
Բազկաթոռ: 50x62x104 սմ
Sipario աթոռները պահպանում են հավաքածուի առանձնահատությունները. մտածված դետալներ, նրբաճաշակ կապիտոնե, որն առանձնահատուկ շքեղություն է ստանում և ընդգծվում՝ շնորհիվ աթոռի թավշյա ծածկույթի, ոսկեզօծ կաշվե եզրազարդի և ոսկեզօծ կաշեպատ կոճակների։
Sipario հավաքածուի առանձին տարրերը հեշտությամբ համադրվում են միմյանց հետ՝ հաղորդելով ինտերիերին առանձնահատուկ նրբաճաշակություն և շքեղություն։
Չափսեր: 48x61x100 սմ
Երկիր՝ Իտալիա