Հավաքածուի սուրճի սեղանն ամբողջացնում է ողջ ինտերիերը՝ դարձնելով այն առավել հարմարավետ և ֆունկցիոնալ։
Լրագրասեղանին ևս հատուկ են հավաքածուին բնորոշ հատկանիշները՝ մարմարյա մակերես, փայլատ բրոնզե ոտքեր, ներդաշնակ պաստելային երանգներ։
Չափսեր՝
120x68x41 սմ
Melodia օվալաձև լրագրասեղանը լրացնում է հյուրասենյակային հավաքածուի կենտրոնական հատվածը, իսկ նուրբ երանգներն առավել ընդգծում են ոսկեզօծ եզրագծերը։Այս ամենը ստեղծում են ոճային կատարյալ ամբողջություն։
Չափսեր՝ 80x140x53 սմ
Essenza հավաքածուի գաղափարը հիմնված է դասական-ժամանակակից դուալիզմի և երկու թանկարժեք մակերեսների՝ վենգե փայտի և փայլուն մարմարի համակցության վրա: Հավաքածուի յուրահատուկ մասն են կազմում ոսկեզօծ դետալները: Essenza-ն ներկայացնում է հյուրասենյակի ժամանակակից լրագրասեղան, որն աչքի է ընկնում յուրօրինակ դիզայնով և բացառիկ նյութերի համադրությամբ։