Ննջասենյակի կամ միջանցքի ինտերիերի հիանալի հավելում կլինի նրբագեղ սուրճի սեղանը: Սեղանի ծածկը պատրաստված է բնական գրանիտից, որն ունի բարձր մեխանիկական ամրություն։
Daytona հավաքածույի ճաշասեղանն առանձնանում է հմայիչ ժամանակակից հիմքով, որը պատրաստված է պինդ փայտից՝ գեղեցիկ ձևավորմամբ շեշտադրված ոտքերով: Ուղղահայաց կոնաձև ոտքերը թեթևություն են հաղորդում ամբողջ դիզայնին:
«Patrizio» ընկուզենու տաք երանգներն ու փայտի բնական, գծավոր նախշերը շքեղություն և արդիականություն են հաղորդում Volare հավաքածուին: Մետաքսե և ոսկյա երեսպատմամբ բռնակներն ունեն խիստ եռանկյունի կտրվածք, ինչն էլ համապատասխանում է ամուր ու ծավալուն հիմքին:
Հավաքածուի սուրճի սեղանն ամբողջացնում է ողջ ինտերիերը՝ դարձնելով այն առավել հարմարավետ և ֆունկցիոնալ։
Լրագրասեղանին ևս հատուկ են հավաքածուին բնորոշ հատկանիշները՝ մարմարյա մակերես, փայլատ բրոնզե ոտքեր, ներդաշնակ պաստելային երանգներ։
Չափսեր՝
120x68x41 սմ
Melodia օվալաձև լրագրասեղանը լրացնում է հյուրասենյակային հավաքածուի կենտրոնական հատվածը, իսկ նուրբ երանգներն առավել ընդգծում են ոսկեզօծ եզրագծերը։Այս ամենը ստեղծում են ոճային կատարյալ ամբողջություն։
Չափսեր՝ 80x140x53 սմ
Sipario հավաքածուի սուրճի սեղանն անմիջապես աչքի է ընկնում իր պարզ, բայց միաժամանկ կատարյալ երկրաչափական ֆորմայով:
Քառակուսաձև այս սեղանի ռոմբավոր դիազայնը համալրվում է կապիտոնեի ոճով արված ոսկեզօծ գծերով:
Հավաքածուի այս նմուշն առանձնանում է մտածված փոքրիկ դետալներով և դրանց չափավոր կիրառությամբ:
Չափսեր՝ 112սx112x37 սմ
Երկիր՝ Իտալիա
Essenza հավաքածուի գաղափարը հիմնված է դասական-ժամանակակից դուալիզմի և երկու թանկարժեք մակերեսների՝ վենգե փայտի և փայլուն մարմարի համակցության վրա: Հավաքածուի յուրահատուկ մասն են կազմում ոսկեզօծ դետալները: Essenza-ն ներկայացնում է հյուրասենյակի ժամանակակից լրագրասեղան, որն աչքի է ընկնում յուրօրինակ դիզայնով և բացառիկ նյութերի համադրությամբ։