Այս տեսակի TV տակդիրը ժամանակակից և ֆունկցիոնալ հյուրասենյակի հիմնական տարրն է: Luce Dark-ն առաջարկում է բազմակողմանի և կատարելագործված հավաքածու, որը բաղկացած է կահույքի երեք տարրերից՝ երկու կողային ցուցապահարան և հեռուստացույցի կենտրոնական տակդիր, որոնք միավորված են նույն նյութերով ՝ շամպայնի երանգի երկրաչափական ոտքեր և ներդաշնակ գունապնակ:
Հեռուստացույցի էլեգանտ կոմպոզիցիան ներառում է երկու տպավորիչ ցուցապահարաններ՝ ապակե դռներով՝ ուղղահայաց բռնակներով, որոնց վերին ու արտաքին կողմերը երեսպատված են օնիքս բաց մարմարով, իսկ ներսը՝ նուրբ զեբրանո էֆեկտով փայտե ծածկույթով: Հավաքածուն ներառում է նաև 4 ներքին ապակե դարակ։ Ներքին լուսավորությունը մեծացնում է ապակու պայծառությունն ու փայլը՝ ստեղծելով լույսի վառ խաղ:
Փայլատ բրոնզե բռնակներով և ոտքերով, մարմարյա և փայտյա փեղկերով TV տակդիր, որը բացի ֆունկցիոնալ նշանակությունից ապահովում է նաև հյուրասենյակի էսթետիկությունն ու ամբողջականությունը:
Չափսեր՝
180x52x64 սմ
Sipario-ն ADORA-ի առաջին հավաքածուն է և հատկանշվում է նրբաճաշակ կապիտոնեի կիրառությամբ, նուրբ պաստելային երանգների մարմարյա մակերևույթների և առավել ինտենսիվ գույների հակասական համադրությամբ:
Sipario հավաքածուի TV տակդիրը հեշտությամբ համադրվում է հավաքածուի մյուս մասնիկի հետ և միաժամանակ լուծում է մի քանի խնդիր․ արժեքավոր իրերի ցուցադրություն կամ հարմարավետ և էլեգանտ տակդիր հեռուստացույցի կամ այլ իրերի համար:
Չափսեր՝ 180սմx62սմx86սմ
Երկիր՝ Իտալիա
Essenza հավաքածուի գաղափարը հիմնված է դասական-ժամանակակից դուալիզմի և երկու թանկարժեք մակերեսների՝ վենգե փայտի և փայլուն մարմարի համակցության վրա: Հավաքածուի յուրահատուկ մասն են կազմում ոսկեզօծ դետալները: Essenza-ն ներկայացնում է հյուրասենյակի հեռուստացույցի տակդիր, որն աչքի է ընկնում յուրօրինակ դիզայնով և բացառիկ նյութերի համադրությամբ։