,
Essenza հավաքածուի գաղափարը հիմնված է դասական-ժամանակակից դուալիզմի և երկու թանկարժեք մակերեսների՝ վենգե փայտի և փայլուն մարմարի համակցության վրա: Հավաքածուի յուրահատուկ մասն են կազմում ոսկեզօծ դետալները: Essenza-ն ներկայացնում է հյուրասենյակի 2 դռնանի ապակե ցուցապահարան, որն աչքի է ընկնում յուրօրինակ դիզայնով և բացառիկ նյութերի համադրությամբ։
Arredoclassic-ը երիտասարդ ընկերություն է, որը հիմնադրվել է 1998 թվականին՝ Իտալիայի Մարկե քաղաքում: Arredoclassic-ը տարիների ընթացքում ապացուցել է իր նորարարական և ժամանակակից բնույթը և մուտք գործել միջազգային շուկաներ՝ բարձր պահելով «Արտադրված է Իտալիայում» արժեքը: Իտալական բարձրաճաշակ արժեքներն արտացոլված են ինչպես Arredoclassic-ի հավաքածուներում, այնպես էլ ընկերության փիլիսոփայության մեջ: Arredoclassic-ը կյանք է տալիս հյուրասենյակներին, ճաշասենյակներին, ննջասենյակներին՝ դրանց հաղորդելով եզակի ոճ: Հավաքածուները ստեղծված են յուրաքանչյուր ճաշակի և նախասիրությունների համար՝ արտացոլելով նորարարության շունչը և դետալային մոտեցման կարևորությունը:
| Չափերը | 131 × 48 × 201 սմ |
|---|---|
| Երկիր | |
| Ապրանքանիշը | |
| Հավաքածու |