Sipario-ն ADORA-ի առաջին հավաքածուն է և հատկանշվում է նրբաճաշակ կապիտոնեի կիրառությամբ, նուրբ պաստելային երանգների մարմարյա մակերևույթների և առավել ինտենսիվ գույների հակասական համադրությամբ։
Արտառոց, ժամանակից դուրս, ուստի և միշտ ժամանակակից․ այսպես է բնութագրվում Sipario շեզլոնգը։ Այն ևս կրում է հավաքածուի հիմնական առանձնահատկությունները՝ ոսկեզօծ կաշվե եզրազարդ, լատունե օվալաձև դետալ, որոնք էլ ամբողջանում են յուրօրինակ ալիքաձև ասիմետիկ թիկնակով:
Շնորհիվ այս ամենի շեզլոնգը դառնում է շատ գրավիչ ու հավելյալ նրբաճաշակություն հաղորդում ինտերիերին։ Չափսեր՝ 164սմ x 85սմ x 90սմ