Ճոխություն մանրուքներում
Գործվածքե կամ կաշվե բազմոց, ունիվերսալ չափսերով, մանրուքների նկատմամբ մեծ ուշադրությամբ, «օճառի սալիկի» ձև հիշեցնող նստատեղով, մոդելի կողային տեսքն իր տեսակի մեջ եզակի դարձնող, բազկակալից դուրս ցցված բարձիկներով: Բարձրորակ երեսպատումով և բազկակալի վրա հատուկ կամարաձև կարվածքով:
Ives բազմոցը դասականի և ժամանակակիցի միջև հավասարակշռության կատարյալ օրինակ է, որը հիշեցնում է 50-ականների ռետրո ոճը: Հագեցած է կարգավորվող նստատեղերով և գլխակալներով, որոնք հորիզոնական բաշխված են մեջքի հատվածում՝ ստեղծելով գոտկատեղի հենարան և այլ տեղայնացված հարմարավետ տարածքներ,ինչն էլ բացի հարմարավետության տարր լինելուց, նաև դառնում է դեկորատիվ հավելում։
Norma մոդելի յուրահատկությունը կայանում է իր բոլոր կողմերից տեսանելի և բազկակալին փոխարինող լայն ու բարձր նստատեղի բարձերում, որոնք ընդգծված են հորիզոնական կաշվե հիմքով, և այն էլ իր հերթին շրջվում է որպես բազկաթոռի մաս։
Կատարելությունը պարզության մեջ է
Soprano շարքն ունի բարդ դիզայն, պարզ էլեգանտություն և միևնույն ժամանակ հագեցած է շքեղ դետալներով։
Օպտիմալ հարմարավետությունը ապահովված է սագի փետուրից պատրաստված ներքնակով։
Բազմաֆունկցիոնալ և դինամիկ MODULA բազմոցը, որն այստեղ առաջարկվել է անկյունային մեծ տարբերակով, մոդուլների խելացի համադրման արդյունք է:Մոդելը բաղկացած է երկտեղանի բազմոցից, որը լրացնում են ուղիղ անկյան տակ համակցված երկու շեկլոնգները։
Ամրության և շարժման համադրություն
Sipario անկյունային բազմոցի էլեգանտ, հարմարավետ դիզայնը և ամուր փայտի հիմքի գրավիչ կոր ուրվագիծը յուրահատուկ դինամիկա են հաղորդում միջավայրին, ինչն էլ ընդգծում են ողջ երկայնքով ազատ տարածված՝ սագի փետուրով կարված, բարձիկների շնորհիվ:
Ինքնատիպ դետալները, գծային ձևն, եզրերից դուրս եկած բարձիկները և փայտե ոտիկները էլ ավելի են ընդգծում բազմոցի յուրահատկ դիզայնը: Բարձրորոակ պաստառապատումն ու հատուկ կարերը, ինչպես նաև տարբեր խտության պոլիուրեթանային լիցքը ապահովում են բազմոցի որակն ու հարմարավետությունը։
Այս անկյունային բազմոցը՝ բաց կապույտ կաշվից, պողպատյա ոտքերով և թիկունքի հատվածի շարժական մեխանիզմով կապահովի բարձր հարմարավետություն ձեր հանգիստը վայելելու համար։ Այն կատարյալ լրացում է ցանկացած ժամանակակից ինտերիերում։
Habart բազմոցը մեր պատմության մի մասն է, մեր ապրանքանիշը: Եվ չնայած այն հանգամանքին, որ մենք այն առաջարկում ենք մի քանի տարի, այսօր էլ այն շատ ժամանակակից և հարմարավետ մոդել է՝ ֆուտուրիստական գծերով։