Աչք շոյող ազդեցություն
Անկյունային գործվածքե բազմոց՝ պատրաստված փայտից և մետաղից, նստատեղերը՝ լցված պոլիուրեթանային փրփուրով, թիկնակի բարձիկները՝ սագի փետուրով: Լիցքը ՝ կորսաժի ներդիրներով և յուրահատուկ կարով:
Նուրբ գծեր
Հատուկ դիզայն, որտեղ նուրբ գծերը հաղթում են, իսկ եզրերն արգելված են:
Կլորեցված եզրերով բազմոց՝ թիկնակներով և պառկող մեխանիզմներով, «օճառի սալիկի» ձև հիշեցնող փափուկ նստատեղով։
Էրգոնոմիկ դիզայն
Երեք տեղանոց մաքսի բազմոց, էրգոնոմիկ դիզայնով և յուրահատուկ գծերով: Թիկնակը և բազկակալը շարժման 4 մեխանիզմներով՝ անընդհատ վերափոխելով դիզայնը, ստեղծում են տարբեր կոնֆիգուրացիաներ:
Ճոխություն մանրուքներում
Գործվածքե կամ կաշվե բազմոց, ունիվերսալ չափսերով, մանրուքների նկատմամբ մեծ ուշադրությամբ, «օճառի սալիկի» ձև հիշեցնող նստատեղով, մոդելի կողային տեսքն իր տեսակի մեջ եզակի դարձնող, բազկակալից դուրս ցցված բարձիկներով: Բարձրորակ երեսպատումով և բազկակալի վրա հատուկ կամարաձև կարվածքով:
Ռետրո ոճ
Ives բազմոցը դասականի և ժամանակակիցի միջև հավասարակշռության կատարյալ օրինակ է, որը հիշեցնում է 50-ականների ռետրո ոճը: Հագեցած է կարգավորվող նստատեղերով և գլխակալներով, որոնք հորիզոնական բաշխված են մեջքի հատվածում՝ ստեղծելով գոտկատեղի հենարան և այլ տեղայնացված հարմարավետ տարածքներ,ինչն էլ բացի հարմարավետության տարր լինելուց, նաև դառնում է դեկորատիվ հավելում։
Ներկայացնում ենք Quadro ինքնատիպ նոր մոդուլային բազմոցը՝
իտալական կաշվի և տեքստիլային ամուր գործվածքի նուրբ համադրությամբ
բազմաֆունկցիոնալ՝ 90 աստիճան թեքվող հենակներով և շարժական գլխամասի բարձով
Մեջքի հատվածի և նստատեղերի երկկողմանի բարձերով՝ կաշվից կամ տեքստիլային գործվածքից
Իտալական նրբագեղություն
Norma մոդելի յուրահատկությունը կայանում է իր բոլոր կողմերից տեսանելի և բազկակալին փոխարինող լայն ու բարձր նստատեղի բարձերում, որոնք ընդգծված են հորիզոնական կաշվե հիմքով, և այն էլ իր հերթին շրջվում է որպես բազկաթոռի մաս։
Կատարելությունը պարզության մեջ է
Soprano շարքն ունի բարդ դիզայն, պարզ էլեգանտություն և միևնույն ժամանակ հագեցած է շքեղ դետալներով։
Օպտիմալ հարմարավետությունը ապահովված է սագի փետուրից պատրաստված ներքնակով։
Բազմաֆունկցիոնալ և մոդուլային
Բազմաֆունկցիոնալ և դինամիկ MODULA բազմոցը, որն այստեղ առաջարկվել է անկյունային մեծ տարբերակով, մոդուլների խելացի համադրման արդյունք է:Մոդելը բաղկացած է երկտեղանի բազմոցից, որը լրացնում են ուղիղ անկյան տակ համակցված երկու շեկլոնգները։