"Էլեգանտ զգեստապահարան՝ ժամանակակից ոճի և մինիմալիզի համադրությամբ
Իր էրգոնոմիկ և ֆունկցիոնալ դիզայնի շնորհիվ այս պահարանն
.օպտիմալ է դարձնում ինտերիերի շահագործումը
.տարողունակ է հագուստի, կոշիկի և տարատեսակ այլ իրերի պահպանման համար
.հաղորդում է ինտերիերին ոճային և էսթետիկ տեսք
Այս նորաոճ պահարանը հիանալի տարբերակ է նախամուտքի համար։ Այն կհաղորդի Ձեր նախամուտքին կոկիկ և կոմպակտ տեսք։
Համեստ պաստելային երանգների շնորհիվ այս պահարանը հարմար լուծում է նաև փոքր նախամուտքի համար:
Մոդելն ունի լակոնիկ և էլեգանտ դեկոր։ Հավաքածուն ներառում է բաց տիպի կախիչներ՝ կեռիկներով, հայելի, ցածր պահարան՝ դարակով և պուֆ։
Եթե ցանկանում եք շքեղ հանդերձարան ունենալ, ապա հանդերձարանի համար առաջարկվող այս պահարանը կատարյալ տարբերակ է:
Ոսկեզօծ պատինայով դասական այս հանդերձարանը՝ ոճի, նրբագեղության և անգերազանցելի ճաշակի համադրություն է:
Հանդերձարանի յուրաքանչյուր դեկորատիվ էլեմենտ հաղորդում է նրան դասական ոճին բնորոշ նրբագեղություն և ինքնատիպություն:
Եթե սենյակի մակերեսը թույլ է տալիս, ապա այս հանդերձարանը հիանալի լուծում է որպես պահոց։ Հանդերձարանը թույլ է տալիս օգտագործել տարածքը հնարավորինս արդյունավետ և օգտակար:
Հանդերձարանը պատրաստված է ժամանակակից ոճով , իսկ ննջասենյակից առանձնանում է ներսի շարժական դռներով։
Ապակե և հայելային դռները ամուր և ոճային տեսք ունեն, ինչպես նաև վիզուալ մեծացնում են տարածքը։
Venezia Զգեստապահարան - Փոքր չափսերով, բայց բավականաչափ ընդարձակ այս պահարանը ստեղծում է հաճելի մթնոլորտ ևտալիս հնարավորություն նոր գաղափարների համար:
Հագուստի, կոշիկի, զգեստապահարանի իրերի և այլ, տարատեսակ իրերի պահպանման համար ունի էրգոնոմիկ համակարգ։
Փայտի ընդգծված տեքստուրայով հիմքը և հայելային դիմային հատվածը հիանալի հավելում կլինի ցանկացած ինտերիերի համար:
Հայելիներով այս զգեստապահարանն անտարբեր չի թողնի ժամանակակից ինտերիերի և մինիմալիզի երկրպագուներին։
Այն ներդաշնակ կդարձնի ցանկացած ննջասենյակ կամ հանդերձարանի ինտերիեր:
Լակոնիկ ձևով, սև հայելային ճակատով մոդելը սենյակին կհաղորդի տեսողական ծավալ և թեթևություն: Դռների հետևում դուք կգտնեք հատուկ մտածված դիզայներական լուծում՝ խորը դարակներ և կախիչներով առանձին պահոց։
Պահարանների շարժական համակարգը ունի հանգիստ և սահուն շարժում: Համակարգը պաշտպանված է և կարող է դիմակայել ծանր դռներին, օրինակ՝ հայելիներով դռներին:
Գլանակների և աքսեսուարների լայն տեսականին թույլ է տալիս ֆասադը պատրաստել ցանկացած ինտերիերին համապատասխան։
Հանդերձարանի շքեղ կղզյակ՝ պատրաստված դասական ոճով։
Այն պարունակում է 8 դարակաշար՝ Ձեզ անհրաժեշտ իրերի հարմարավետ պահպանման համար:
Հմուտ վարպետների կողմից ստեղծված այս կահույքը տարբերվում է իր ամրությամբ և որակով։
Կղզյակը ֆունկցիոնալության, շքեղ դիզայնի ու անթերի վարպետության համադրություն է: