Դասական գեղեցկությունը՝ ժամանակակից շեշտադրմամբ, այս հավաքածուի սիրտն է, ինչը դրսևորվում է այս կոմոդում: Կոմոդն ունի վեց գզրոց՝ կապտամոխրագույն երանգով, հնեցված հայելային ճակատներով։ ներքևի գզրոցները պատված են անուշաբույր մայրիով։
Mezzanine հավաքածուն` ոգեշնչված ֆրանսիական սրճարանների դասական ոճով, համատեղում է վինտաժ ռոմանտիզմը և ժամանակակից պարզությունը: Այս երեք գզրոցանի կապտամոխրագույն երանգով կոմոդը երեսպատված է հնեցված հայելային ճակատներով։ Նիկելից պատրաստված կլոր բռնակները կոմոդին տալիս են էլեգանտ տեսք:
Այս կոմոդի պարզ և մինիմալիստական գծերը նրբորեն զարդարված են շրջանաձև կտրվածքներով: Յուրաքանչյուր կտրվածք պատված է հնաոճ ոսկեգույն մետաղական ծածկով, որը հիանալի կերպով հակադրվում է մոխրագույն թխկու տաք երանգով բնական փայտի օրգանական գեղեցկությանը։
Այս ընդարձակ և համաչափ կոմոդի ինը գզրոցները, որոնք արտահայտում են արկղային միաձույլ կաղապար, իսկ առջևի երկու փորագրված անկյունները ոգեշնչված են դասական հռոմեական ոճով: Կոմոդն ունի լաքապատված և հնեցված արծաթագույն երանգով երեսպատում։
North Side հավաքածուն ամբողջովին համապատասխանում է ժամանակակից առօրյա ոճին։ Իր
բծախնդիր դիզայնը ոգեշնչումն է աշխարհի խորհրդանշական քաղաքներից։ Այս կոմոդի վեց գզրոցներն ապահովում են մեծ պահեստային տարածք՝ վերևի երկու մասում՝ բազմաֆունկցիոնալ գզրոցներով, ՝ իսկ ներքևում՝ երկուսում՝ բուրավետ մայրու երեսպատմամբ:
Այս նրբագեղ պարզ իրերի պահոցը ունի պինդ բարդու փայտե շրջանակ՝ երեսպատված կաղնե բաց մոխրագույն ծածկույթով, որը հիշեցնում է ժամանակակից բարձրահարկ շենքի դիզայն: Չորս ընդարձակ գզրոցները ոճային կերպով կպահեն ձեր զգեստապահարանի բոլոր իրերը, իսկ ներքևի գզրոցները պատված են անուշահոտ մայրիով: Առջևի հատվածը լրացվում է մետաղական գույնի գզրոցի մեծ բռնակներով՝ ստեղծելով շարունակական ուղղահայաց տարր՝ հիմքից մինչև վեր:
Չորս գզրոցով Starlite Media կոմոդն ունի ձևավոր քարե վերնամաս, իսկ հետևի մասում ամրացված թաքնված սնուցման աղբյուր: Գալարաձև առաջնամասը պատված է արծաթագույն պատված է արծաթագույն Bezel ներկով, որը փայլեցված է և նրբորեն հնեցվել է նուրբ փայլ ստեղծելու համար:
Հագնվելու ընթացքը պետք է յուրահատուկ լինի, և այս հիանալի կոմոդը հանդիսանում է դրա գլխավոր ու անբաժանելի մասը: Կառուցված ամուր փայտից և երեսպատված նրբագեղ ալաբաստրով՝ այն ստեղծում է շքեղ և յուրահատուկ տեսք: Ութ ընդարձակ դարակները կարող են նրբագեղորեն տեղավորել ձեր զգեստապահարանի բոլոր անհրաժեշտ իրերը, իսկ ներքևի դարակները պատված են անուշաբույր մայրիով:
Կոմոդ, որը միշտ արտահայտում է յուրահատկություն և ներդաշնակցություն։ Իդեալական է հյուրասենյակների համար, այն նաև էլեգանտ պահեստային լուծում է մուտքի, հյուրասենյակի կամ տնային գրասենյակի համար:
Նյու Յորք հավաքածուն ժամանակակից ոճի մարմնացում է: Հավաքածուի մինիմալիստական դիզայնի մեջ ավելորդ բան չկա, համամասնությունները կատարյալ են, իսկ օգտագործման հեշտությունը՝ երաշխավորված։ Դեկորում օգտագործվող գույներն արտացոլում են ննջասենյակի ինտերիերի ամենանորաձև միտումները: Հավաքածուն կօգնի ձեզ ստեղծել անհրաժեշտ հարմարավետություն և գեղեցկություն, ինչը դրական էմոցիաների և լավ տրամադրության գրավականն է։
Bogart հավաքածուն կապույտի պաստելի երանգների կատարյալ համադրություն է բեժի նուրբ երանգների հետ: Յուրահատուկ դետալներն ու էլեգանտ հայելին այս հավաքածուին հատուկ շքեղություն են հաղորդում: