Պրեստիժ սեղանների հավաքածուն յուրահատուկ է իր ժամանակակից դասական դիզայնով: Նուրբ մարմարյա սեղանածածկը հենված է երկու համաչափ գլանաձև պատվանդանների վրա, որոնք կարող են ստանալ դիզայներական տարբեր լուծումներ լաքապատման կամ բազմազան գույներով ու նախշերով գործվածքի տեսքով: Ոտքերի մետաղյա շրջանաձև հարթակները կատարելության դետալներ են:
Սեղանները հասանելի են ուղղանկյուն կամ կլոր ձևերով:
Գլանաձև ոտքերը՝ լաքապատված մետաղյա երեսպատմամբ կամ էկո Նաբուկ գործվածքով:
Ոտքերի շրջանաձև հարթակները՝ փայլեցված պողպատ կամ ցանկացած մետաղական ծածկույթ:
Նավակաձև կամ շրջանաձև մարմարյա սեղանածածկ՝ ցանկացած բնական քարով: