Sakura-ի նրբությունն ու գեղեցկությունը նմանեցնում են բալի ծաղկին , ինչից էլ ստացել են նաև անվանումը։ Sakura-ն ֆունկցիոնալ սեղան է, որի լայնությունը մեծանում է և միևնույն ժամանակ պահպանում է նուրբ ոճը նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի հղկված դիզայն: Սուրճի սեղանը վերափոխվում է ճաշասեղանի։ Մետաղական շրջանակ, գազային ամբարձիչ սարք , միլիմետրերով կարգավորվող բարձրությունը՝ 35 սմ․-ից մինչև 75 սմ․, երկակի սեղաներես՝ մելամինից, ապակուց, կերամիկայից։