Մետաղական շրջանակով աթոռ՝ փափուկ կաշվից և էկո-կաշվով փափուկ նաբուկ ծածկույթով։ Altacom հավաքածուի աթոռները կարող են ընդգրկվել զանազան դիզայներական ոճերով տարածքներում՝ շնորհիվ իրենց զուսպ և նուրբ դիզայնի:
Նորարարական խոհանոցային կահույք Gola ինովացիոն իտալական պրոֆիլներով՝ լակոնիկ և պրակտիկ լուծումների սիրահարների համար։
Ստանդարտ բռնակներին փոխարինելու է եկել անհատականացված դիզայներական լուծումը Gola պրոֆիլներով՝ խոհանոցի մաքսիմալ էսթետիկ տեսքը և ֆունկցիոնալությունն ապահովելու համար։
Այս շրջանաձև գեղեցկությունն ինտերիերում անմիջապես աչքի է ընկնում իր հակադիր գունապնակով սկսած հարթ ալաբաստրե երանգով հիմքից մինչև բրոնզգույն մետաղյա վերին հատվածը, որի վրա ամրացված է ապակե վերնամասը։ Սեղանի դիզայներական լուծումները դարձնում են ցանկացած ճաշասենյակ ոճային և ինքնատիպ։
Պարզ գծերով, բարակ ոտքերով և բրոնզե երանգի նորաոճ շեշտադրմամբ՝ այս գեղեցիկ ճաշասեղանը համատեղում է նրբագեղությունը ժամանակակից դիզայնի հետ: Պինդ փայտի կառուցվածքը գեղեցիկ կերպով ընդգծված է ջերմ ալաբաստրով, որը հյուրերին ստիպում է երկար մնալ սեղանի շուրջ: Այս 73 դյույմանոց սեղանը հարմարավետ տեղավորում է 10 հոգու և կարող է ընդարձակվել մինչև 101 դյույմ:
Փափուկ ճաշասենյակի աթոռ, որն ունի փափուկ, նեյտրալ գույնի գործվածքներով նստատեղ և հարմարավետ նրբորեն թեքված մեջքի հատված: Ձեռագործ գործվացքով ռաֆֆիան հետաքրքիր տեսք է հաղորդում ճաշասենյակին:
Այս գրավիչ կոմոդն իրերը պահելու ոճային լուծում է ՝ փափուկ փակվող դռների երկու հավաքածուով և հետևի մասում կարգավորվող դարակներով : Պահարանի կլոր բռնակները շրջանակված են անտիկ ոսկեգույն մետաղով:
Այս ճաշասենյակի աթոռները դասական դիզայնի թարմացված և ժամանակակից նոր խոսք են։ Փափուկ մոխրագույն երեսպատմամբ և մեջքի հատվածում հարմարավետ կորությամբ դիզայնը ջերմ և գրավիչ տեսք է հաղորդում յուրաքանչյուր Ճաշասենյակին։
Այս գրավիչ սեղանի շուրջ ճաշելն իրական հաճույք կպարգևի յուրաքանչյուրին։ Համարձակ անկյունային հիմքը ՝ ոգեշնչված վինտաժային դետալներով, կոնաձև ոտքերը, նուրբ կամարակապ հենարանները և սեղանի կլորացված անկյունները հաղորդում են միջնադարյան ոճի խորհրդանշական զգացողություն: Տաք մոխրագույն երեսպատումը լրացնում է տեսքը՝ հաղորդելով ժամանակակից ոճ:
Luce Dark կոնսոլը ֆունկցիոնալության և բազմակողմանիության մասին է, քանի որ այն կարող է տեղադրվել ճաշասենյակի անկյունում՝ որպես գրասեղան, միջանցքում՝ որպես էլեգանտ պահեստային հիմք, կամ ննջասենյակում՝ որպես դիմահարդարման սեղան իրեն համապատասխան հայելիով։