Ստիլո հավաքածուն ոգեշնչված է ժամանակակից կահույքի խորհրդանշական դիզայնով. Պարսոն սեղանը, որը ստեղծվել է Ժան-Միշել Ֆրանկի կողմից 30-ականներին: Այս մոդեռնիստական սեղանն ունի չորս ոտք , որոնք սեղանի եզրերի հետ նույն մակարդակի վրա են և հավասար հաստության: Դեկորատիվ մարմարե վերնամասի տակ մետաղական հիմքի գեղեցիկ համադրություն:
Գեղեցիկ վերամշակված փայտը ուղղանկյունաձև օղակներին հաղորդում է կատարյալ ֆոն, փափկեցնում և լրացնում է յուրաքանչյուր օղակը:
Այս չնաշխարհիկ դիզայնը թույլ է տալիս բոլորին հիանալ նրա բնական գեղեցկությամբ:
Փայտե հիմքով սեղաններ տարբեր հարդարման աշխատանքներով և փայլեցված պողպատե շերտերով:
Սեղանածածկը ցանկացած բնական քարից երեսպատված եզրով:
ke the planet, unique rings wrap around creating a spectacular wonderment. Beautifully finished woods offer the perfect background softening and complementing each ring.
Out of this world design allows all to admire its natural beauty.
Tables with wood base in multiple finishes and polished steel bands.
Top in any available natural stone finish with boxed edge.
Պրեստիժ սեղանների հավաքածուն յուրահատուկ է իր ժամանակակից դասական դիզայնով: Նուրբ մարմարյա սեղանածածկը հենված է երկու համաչափ գլանաձև պատվանդանների վրա, որոնք կարող են ստանալ դիզայներական տարբեր լուծումներ լաքապատման կամ բազմազան գույներով ու նախշերով գործվածքի տեսքով: Ոտքերի մետաղյա շրջանաձև հարթակները կատարելության դետալներ են:
Այս հավերժական դիզայնի մեջ են միաձուլվում պարզությունն ու էլեգանտությունը: Բնական քարերի և փայտի Ձեր սեփական համադրությամբ ստացե՛ք իր բնույթի մեջ եզակի սեղանը:
Փայտե հիմքով սեղանների պաստառապատումը հասանելի է մի քանի ձևերով, երկու կողմերում էլ ուղղահայաց քարե ներդիրներով:
Սեղանի մակերևույթը՝ ցանկացած բնական քարով եզրագծված:
Ազդեցիկ դիզայն: Գեղեցիկ մշակված փայտ՝ սուր անկյուններով: Կատարյալ փայլեցված պողպատյա հենակ, որը բարձրացնում է սեղանը դեպի վեր: Չնաշխարհիկ դիզայնը ստիպում է բոլորին հիանալ իր բնական գեղեցկությամբ:
Աչք շոյող ազդեցություն
Անկյունային գործվածքե բազմոց՝ պատրաստված փայտից և մետաղից, նստատեղերը՝ լցված պոլիուրեթանային փրփուրով, թիկնակի բարձիկները՝ սագի փետուրով: Լիցքը ՝ կորսաժի ներդիրներով և յուրահատուկ կարով:
Նուրբ գծեր
Հատուկ դիզայն, որտեղ նուրբ գծերը հաղթում են, իսկ եզրերն արգելված են:
Կլորեցված եզրերով բազմոց՝ թիկնակներով և պառկող մեխանիզմներով, «օճառի սալիկի» ձև հիշեցնող փափուկ նստատեղով։
Երեք տեղանոց մաքսի բազմոց, էրգոնոմիկ դիզայնով և յուրահատուկ գծերով: Թիկնակը և բազկակալը շարժման 4 մեխանիզմներով՝ անընդհատ վերափոխելով դիզայնը, ստեղծում են տարբեր կոնֆիգուրացիաներ:
Ճոխություն մանրուքներում
Գործվածքե կամ կաշվե բազմոց, ունիվերսալ չափսերով, մանրուքների նկատմամբ մեծ ուշադրությամբ, «օճառի սալիկի» ձև հիշեցնող նստատեղով, մոդելի կողային տեսքն իր տեսակի մեջ եզակի դարձնող, բազկակալից դուրս ցցված բարձիկներով: Բարձրորակ երեսպատումով և բազկակալի վրա հատուկ կամարաձև կարվածքով:
Ives բազմոցը դասականի և ժամանակակիցի միջև հավասարակշռության կատարյալ օրինակ է, որը հիշեցնում է 50-ականների ռետրո ոճը: Հագեցած է կարգավորվող նստատեղերով և գլխակալներով, որոնք հորիզոնական բաշխված են մեջքի հատվածում՝ ստեղծելով գոտկատեղի հենարան և այլ տեղայնացված հարմարավետ տարածքներ,ինչն էլ բացի հարմարավետության տարր լինելուց, նաև դառնում է դեկորատիվ հավելում։