Sipario բազկաթոռներն առանձնանում են հստակ և ուղիղ գծերով, որոնց առավել նրբաճաշակություն են հաղորդում ոսկեզօծ կաշվե եզրազարդերը, օվալաձև լատունե դետալն ու կապիտոնեն:
Նստատեղի, թիկնակի և արմունկի հենակի շարունակականությունն ու չընդհատվող գծերը բազկաթոռը դարձնում են համադրելի թե՛ ավանդական, թե՛ հակասական լուծումներով համարձակ ինտերիերի հետ:
Չափսեր՝ 115սմх80սմх80սմ
Sipario բազմոցները հատկանշվում են ուղիղ և հստակ գծերով:
Բազմոցի հարմարավետ և ընդարձակ նստատեղը կոմպենսացնում է թիկնակին, որն էլ շարունակվում և նրբորեն վերածվում է արմունկի հենակի: Այս շարունակականությունն ու չընդհատվող գծերը ևս հանդիսանում են հավաքածուի առանձնահատկությունը: Բազմոցի հագեցած գույնը պաստելային ինտերիերի հետ ստեղծում է գունային հակադրություն, ինչն էլ իր հերթին յուրօրինակ թարմություն է հաղորդում ինտերիերին։
Բազմոցներն առկա են 2 երանգով (կապույտ և բեժ) և 2 չափսերով՝
3-տեղանի ՝ 234х105х80 սմ
2-տեղանի ՝ 195х105х80 սմ
Երկրիր՝ Իտալիա
SIENA Gold էրգոնոմիկ և ֆունկցիոնալ խոհանոց է: Այս խոհանոցի նախագիծը առավելագույն հնարավորություններ է բացում նորարարական տեխնոլոգիաների և մեխանիզմների օգտագործման համար ՝ դասական ոճի հետ համատեղ: Իդեալական լուծում փոքր խոհանոցներ նախընտրողների համար։