Անվճար առաքումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Առաքման մասին նախապես կտեղեկացվի գնորդին՝ համաձայնացնելով օրը և ժամը: Ապահով և անվտանգ առաքումը NIKO-ի հիմնական արժեքներից է
Sipario-ն ADORA-ի առաջին հավաքածուն է և հատկանշվում է նրբաճաշակ կապիտոնեի կիրառությամբ, նուրբ պաստելային երանգների մարմարյա մակերևույթների և առավել ինտենսիվ գույների հակասական համադրությամբ։
Արտառոց, ժամանակից դուրս, ուստի և միշտ ժամանակակից․ այսպես է բնութագրվում Sipario շեզլոնգը։ Այն ևս կրում է հավաքածուի հիմնական առանձնահատկությունները՝ ոսկեզօծ կաշվե եզրազարդ, լատունե օվալաձև դետալ, որոնք էլ ամբողջանում են յուրօրինակ ալիքաձև ասիմետիկ թիկնակով:
Շնորհիվ այս ամենի շեզլոնգը դառնում է շատ գրավիչ ու հավելյալ նրբաճաշակություն հաղորդում ինտերիերին։
Չափսեր՝ 164սմ x 85սմ x 90սմ
Arredoclassic-ը ներկայացնում է ընկերության նոր բրենդը՝ Adora, luxury-a`- porter-ն։ Այն ստեղծվել է ընկերության կուտակած փորձի և նորարարական ձգտումների միահյուսման արդյունքում։
Adora-ն ընկերության կողմից իտալական դիզայնի նոր մեկնաբանությունն է․ ժամանակակից էլեգանտությունը՝ որպես բարձրաճաշակ ինտերիերի ոգեշնչման աղբյուր։ Ապրանքանիշը մշտապես հետևում է մարդկանց ճաշակային փոփոխություններին, որոնք գտնվում են գեղեցիկի, նրբաճաշակի և միաժամանակ ակտուալի փնտրտուքների մեջ։
Հենց այս պրոցեսների գիտակցումն էլ հանգեցրեց Adora, luxury-a`-porter-ի ստեղծմանը, որի անվանումն արդեն իսկ իր մեջ ներառում է բրենդի փիլիսոփայությունը։ Adora, luxury-a`- porter–ն իտալական դիզայնի շքեղության և շահավետ արտադրական լուծումների համադրությունն է։
Անվճար առաքումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Առաքման մասին նախապես կտեղեկացվի գնորդին՝ համաձայնացնելով օրը և ժամը: Ապահով և անվտանգ առաքումը NIKO-ի հիմնական արժեքներից է
Անվճար առաքում | Անվճար առաքումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում |
Սերտիֆիկացված որակ | Հայաստանում եվրոպական և ամերիկյան լավագույն ապրանքանիշերի հավաստագրված բարձրորակ կահույք |