Melodia հավաքածուի 2 փեղկանի ցուցապահարանն առանձնանում է կողային կոր փեղկերով, որոնք եզրավորվում են ոսկեզօծ սյուներով: Դիմային հատվածին առանձնահատուկ շքեղություն են հաղորդում ոսկեզօծ բռնակը, ապակե դարակաշարերն ու ներքին հայելին , որոնց անդրադարձրած լույսը հավելյալ փայլ կհաղորդեն Ձեր սպասքին:
Չափսեր՝
4 փեղկանի՝ 205X61X220 սմ
2 փեղկանի՝ 140x59x212 սմ
1 փեղկանի` 96x59x212 սմ
Arredoclassic ընկերությանը պատկանում է “Made in Italy” հավաստագիր, ինչը երաշխավորում է ներկայացված տեսականու իսկությունը, որակը, ոճը, ճաշակը, հայտնիությունն ու հեղինակություննը:
Melodia հավաքածուն իտալական դասական էլեգանտ ոճի արտացոլումն է: Ոսկեզօծ սյուներն այս հավաքածուի խորրդանիշն են հանդիսանում: Սպիտակ ժանեկանման մակերևույթները հիշեցնում են մարմարի մաքրությունն ու վայելչությունը:
| Չափերը | 140 × 59 × 212 սմ |
|---|---|
| Ապրանքանիշը | |
| Հավաքածու | |
| Երկիր |